ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՀ շուկան ազատականացնելը նույնպես հեղափոխական գործընթաց է

ՀՀ շուկան ազատականացնելը նույնպես հեղափոխական գործընթաց է
14.04.2013 | 00:58

Ամբողջ աշխարհում «քարֆուրատիպիների» մուտքը շուկա ողջունվում է, իսկ մեզ մոտ չգիտես` ինչու, դա պետք է արվի մեծ բացատրական աշխատանքներից հետո: Այսօր ինչպես միշտ մերթ ընդ մերթ ընթերցում էի news.am կայքը և ահա աչքիս ընկավ` «Արթուր Բաղդասարյանն իր և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների մասին» վերնագրով լրահոսի մեջ տեղադրված նյութը: Առաջին հայացքից սովորական տեղեկատվություն թվաց, սակայն, երբ սկսեցի մտորել հասկացա, որ հենց այստեղից կարելի է հասկանալ, որ մեզ մոտ շատ բան կա, որ այնպես չէ, ինչպես, որ պետք է լինի նորմալ երկրներում: Հիմա փորձեմ բացատրել, թե, ինչու:

Երբ ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարը «ճարահատյալ» բացատրում է, թե «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան ուղղված է ոչ թե անձի դեմ, այլ հայաստանյան շուկան ազատականացնելուն, սկսում ես մտածել.
ա) իսկ ինչու է այնպես ստացվել, որ մեր երկրում ժողովրդին անհեմամատ ձեռնտու գործընթացները (տվյալ դեպքում խոսքը «Քարֆուրի» մասին է) միշտ պետք է բացատրական աշխատանքների շնորհիվ կյանքի կոչվեն:
բ) Ինչու պետք է լրագրողի մոտ հարց առաջանա, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է հիմա Բաղդասարյանը Սամվել Ալեքսանյանի հետ, քանզի առաջինը ժողովրդի շահերից ելնելով կողմ է «Քարֆուրի» մուտքին, իսկ երկրորդը «հասկանալի» պատճառով հնարավոր է դեմ լինի:
գ) Ինչու պետք է հասնեինք այն վիճակին, որ մեզ մոտ ծնվեին բացարձակ «մոնոպոլիաներ», իսկ հիմա էլ հիրավի հեղափոխական գործընթացներով փորձեինք հակադրվել նրանց:

Մեջբերում վերոհիշյալ նյութից`հարցին, թե մինչ այդ Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպել զրուցե՞լ է և նա ինչպես է արձագանքել դրան, Արթուր Բաղդասարյանը փաստում է. «Ոչ, չեմ հանդիպել և չեմ խոսել: Տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ մարդկանց հետ հանդիպել խոսել»:

Խոսելով իր և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների մասին, նա ասում է. «Մեր հարաբերությունները շատ կոնստրուկտիվ են: Ես նրան ճանաչում եմ վաղուց: Պատգամավորներ ենք եղել: Ես ԱԺ նախագահ եմ եղել, ինքը՝ ԱԺ պատգամավոր, բայց անձնական ընկերական հարաբերություններ չունենք: ՈՒղղակի իրար ճանաչում ենք»:
Ավելի վաղ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում նշել էր, թե «Քարֆուրն» անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա և դա երկու կարևոր նշանկություն ունի. «մեր ապրանք իրացնողները կարող են իրացնել իրենց ապրանքները խոշորագույն ցանցերից մեկում և դուրս գալ միջազգային շուկաներ: Բացի այդ, «Քարֆուրի» մուտքը Հայաստան նշանակում է տնտեսության ազատականացում: Նշանակում է` մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների մրցակցային դիրքերի թուլացում և Հայաստանի շուկայում ազատ մրցակցություն: Ես հանդիպել եմ նրանց ներկայացուցիչների հետ, հայտնել իմ աջակցությունը: Արդեն կա ճանպարհային քարտեզ եւ հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում «Քարֆուրը» մուտք կգործի հայաստանյան շուկա»,- ասել էր Արթուր Բաղդասարյանը:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5461

Մեկնաբանություններ